HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Կենտրոնը» դեռ տնօրեն չունի

Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին:

Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների` ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում' ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել:

Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել: «Բոլորն իրենց գործն անում են»,- բացատրել են հեռուստաընկերությունից: Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու' իր հետ այլ անձանց էլ է տանելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter