HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հավատացին ու թռան

Այս տարվա առաջին հինգ ամիսներին ինքնաթիռներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր: Այս տվյալը թերթը վերցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության' երեկ հրապարակած վիճակագրությունից:

Անցած տարվա առաջին 5 ամիսներին ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների ցուցանիշը եղել էր 64 հազար ուղևոր: Անցած տարվա համեմատ, չվերադարձողների թիվը աճել է մոտ 5 հազարով կամ որ նույնն է' 8%-ով: Նախորդ ամսվա դրությամբ, առաջին 4 ամսվա տվյալներով, ինքնաթիռով ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր մոտ 50 հազար ուղևոր:

Այսինքն` մեկնած և չվերադարձածների թիվը միայն մայիսին ավելացել է մոտ 19 հազարով: Դեռևս չի հրապարակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով առաջին 5 ամիսներին ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը, բայց ակնհայտ է, որ 100 հազարի է հասնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter