HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Դրայվոտն ու նախկին չինովնիկը

Թերթի տեղեկությունների համաձայն, օրերս հանդիպել են նախկին դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու պատգամավոր Կարապետյանը' Տաշիրի Կարենը: Իսկ նրանց հանդիպումից հետո երկու Կարապետյանների շրջանակներում էլ խոսվում է այն մասին, որ նախկին բարձրաստիճան չինովնիկները զրուցել են Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների, ՀՀ-ում տիրող ներքադաքական վիճակի, ինչպես նաև կադրային նշանակումների շուրջ:

Ասում են, դրայվոտ Կարապետյանը իր վաղեմի րնկերոջ մոտ անկեղծացել է, որ իրեն իրականում հազար տարի քաղաքապետ աշխատելը ձեռնտու չէր, քանի որ նա հիմա ավելի լավ գործի է գնացել, ինչին շատերր կնախանձեն, իսկ Տաշիրի Կարենն էլ իր հերթին իր սրտի եղածն է ասել: Նա նշել է, որ իր համար վարչապետական հավակնություններն այլևս անցած էտապում են, քանի որ, ըստ նրա, «լավ ժամանակներն անցյալում են»:

Ի լրումն այդ խոսակցության, նախկին դրայվոտ քաղաքապետը ասել է, որ. «ՀՀ-ում ամեն ինչ կարող ես նախաձեռնել ու իրականացնել բայց լուրջ պաշտոն զբաղեցնել, այն էլ' երկար ժամանակով, մի քիչ բարդ հարց է»:

Մեկնաբանություններ (1)

Լուսվա
Զգուշացեք՝ պաշտոնամոլուցքը հոգեկան շեղումներ կառաջացնի։ Իհարկե՝ դա խորհուրդի կարգով։ Մնացածը՝ կպարզի հասունացող նոր սերունդը, որն իր շարքերից կվտարի հղփացած Ձեր հետնորդներին;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter