Հունիսի 16-ից 20-ը օդի ջերմաստիճանը կնվազի
Հունիսի 16-ին առանձին շրջաններում, 17-ից 20-ը շրջանների զգալի մասում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ից 19-ը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով:
Երևանում հունիսի 16-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ից 20-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալները.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.70C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.80C (1931 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.80C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել