HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների կտրոններ ստանալու համար արցախցիները կարող են դիմել Պետական տեսչությունների կառավարման կոմիտե

«Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել՝ կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ՝ հայտնում ենք, որ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց)»,- ասված է Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter