HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: 

Ինչպես հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը, մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter