HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նույն աչք-ունքն է, միայն շորերն են տարբեր»

Այս տարի առաջին անգամ հունիսի սկզբին Հայաստանը մասնակցեց Բեռլինի պոեզիայի ամենամյա փառատոնին։ «Հայկական տպագրության 500-ամյակի» և «Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի» միջոցառումների շրջանակում մեր երկրից հրավիրված էին «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և երիտասարդ բանաստեղծ Տաթև Այասը։ Այս առիթով զրուցեցինք Տաթև Այասի հետ: Ըստ նրա՝ արդեն 13-րդ տարին Բեռլինում անցկացվող այդ փառատոնի նպատակն է համախմբել  ամբողջ աշխարհից գրողների և «գրականության համար բացել դրսևորման նոր հարթակներ՝ գրականությունն առավելապես ներկայացնելով որպես կոնցեպտուալ ավեստ»։

- Ի՞նչ կարծիք կազմեցիր աշխարհում տեղի ունեցող  գրական անցուդարձի վերաբերյալ։ Հայ գրողի և եվրոպացի գրողի մտահոգությունները նո՞ւյնն են, թե՞ տարբեր են:

- Այսօր հայ գրողն իր սենյակում փակված մտածում է, որ ընթերցող չկա, որ կան այս ու այս խնդիրները, բայց երբ զրուցում ես այլազգի գրողների հետ, հասկանում ես, որ խնդիրներդ լոկալ չեն, և՛ ֆրանսիացի, և՛ գերմանացի, և՛ շվեդ, և՛ հայ գրողի մտահոգություններն ունեն նույն աչք-ունքը, միայն շորերն են տարբեր:

Օրինակ, գրքի նկատմամբ հետաքրքրության անկում կա ողջ Եվրոպայում, դրա համար այսօր փնտրվում են գրականությունն իրացնելու ալտերնատիվ ճանապարհներ. գրականությունը հանդես է գալիս որպես կոնցեպտուալ արվեստ, սինթեզվում նկարչության, կինոյի, երաժշության հետ, արվեստային սահմանները վերանում են ու նախկինում սևով սպիտակի վրա գրված բառը ներկայանում է որպես սթրիթ արտ, որպես ռեփ, կալիկատուրա, ֆիլմ և այլն:

Շարունակությունը` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter