HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ պատերազմում զոհվել է ավելի քան 200 000 ռուսաստանցի զինվորական

Վերջին օրերի ընթացքում Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ սպանվել է ռուսաստանցի 610 զինվորական։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Այդպիսով, ըստ ուկրաինական կողմի պնդումների, լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր այդ երկրում ռուսական կողմի զոհերի թիվը հասել է 200 590-ի։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ուկրաինացի զինվորականները, ընդհանուր առմամբ, ոչնչացրել են ռուսական 3771 տանկ, 7365 զրահամեքենա, 3166 հրետանային համակարգ, ՀՕՊ 318 միջոց, 308 ինքնաթիռ, 294 ուղղաթիռ, 2748 անօդաչու, 982 թևավոր հրթիռ, 18 նավ, 6067 միավոր ավտո- և 417 միավոր հատուկ տեխնիկա։

Սեփական կորուստների վերաբերյալ տվյալներ ուկրաինական կողմը չի ներկայացնում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում իր զոհերի մասին վերջին պաշտոնական տվյալները հայտնել էր 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ ռուսական պաշտպանական գերատեսչությունը նշել էր Ուկրաինայում 5937 զոհի մասին։

The New York Times պարբերականը ապրիլին, հղում անելով ամերիկյան հետախուզության արտահոսած տվյալներին, գրել էր, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՊՆ-ին մեղադրում է «Ուկրաինայում ռուսական կորուստները թաքցնելու մեջ»։ Հատուկ ծառայությունների վարկածով՝ ռազմական գերատեսչությունը, կորուստների վերաբերյալ իր հաշվարկներում, չի ներառում Ռոսգվարդիայի մարտիկներին, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության վարձկաններին և այն զինվորականներին, որոնք Ուկրաինա են մեկնել Չեչնիայից։ Ըստ պարբերականի, ԱԴԾ-ի գնահատականներով, Ուկրաինայում ռուսական կողմի զոհերի և վիրավորների թիվը, կազմում է մոտ 110 000 մարդ։

Լուսանկարը՝ Serhii Nuzhnenko/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter