HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի կառավարությունը կաջակցի գյուղմթերքը գյուղերից շրջկենտրոններ ու Ստեփանակերտ հասցնելու հարցում

«Արցախի շրջափակման պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապը և սահմանափակ քանակի բեռնափոխադրումներն իրականացվում են բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, Արցախի Հանրապետության շրջանների բնակիչները զարկ էին տվել գյուղատնտեսությանը և այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք, որը իրացվում է շուկայում»,- ասվում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Ըստ պետնախարարի՝ գյուղմթերքի իրացումն առավել արդյունավետ կազմակերպելու և գյուղերից շրջկենտրոններ ու մայրաքաղաք տեղափոխելը հեշտացնելու նպատակով պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության և շրջանների վարչակազմերի, պատրաստակամ է ցուցաբերելու առավելագույն աջակցություն: Այդ գործընթացում խնդիրների առնչվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարներին, այնպես էլ ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter