HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարարին

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: 

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter