HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի որդուն փորձել են առեւանգել. Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին. «ՀԺ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականը հայտնել է, որ մայիսի 17-ին՝ 15:00-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

«Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի»,- գրել «ՀԺ»-ն:

Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին: Ոստիկանությունը մամուլին հաստատել է, որ ստացել է առեւանգամն փորձի վերաբերյալ Աշոտ Փաշինյանի դիմումը։

«Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը միավորում է 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին։ Կազմակերպության ներկայացուցիչ Վահիդ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, թե «դա ապատեղեկատվություն է, պարզապես փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել։ Միջադեպ եղել է, սակայն հեռախոսով մանրամասներ չեմ կարող ասել»։

Լուսանկարը՝ Աշոտ Փաշինյանի ՖԲ էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter