
Հակառակորդի կրակոցից Սոթքում 2 զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Այնուհետև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել