
Բլինքենը հավանական է համարում Ռուսաստանին՝ ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը չի բացառում Ռուսաստանին՝ «ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելը»։ Պատճառը Մոսկվայի գործողություններն են Ուկրաինայում։
Սենատում լսումների ժամանակ, որը նվիրված է եղել Չինաստանին, սենատոր Լինդսի Գրեմը Բլինքենին հարցրել է. «Դուք նույնիսկ չեք պատրաստվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչությունը հովանավորող երկիր, այդպես չէ՞»։ «Երբեք մի ասա երբեք»,- շտապել է արձագանքել պետքարտուղար Բլինքենը։
Ավելի վաղ, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանին ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող երկիր», ինչպես դա պնդում էին Կոնգրեսի անդամներն ու Ուկրաինայի իշխանությունները։
Սպիտակ տունը կարծում է, որ ճանաչումն ամբողջությամբ կդադարեցնի Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ կրիտիկական նշանակության մի շարք ոլորտներում։
Լուսանկարը՝ EFE-ի
Մեկնաբանել