HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter