
Աշոտ Փաշինյանի հետ կատարված միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննաչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողներն ասում են, որ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։
Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Մեկնաբանել