
Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներից զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է
Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ, պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա կրակի հետևանքով վիրավորել էր երկու զինծառայող։ Էդգար Վահանի Սուլեյմանյանը մահացել է հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, իսկ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել