HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներից զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ, պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա կրակի հետևանքով վիրավորել էր երկու զինծառայող։ Էդգար Վահանի Սուլեյմանյանը մահացել է հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, իսկ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter