HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիզ Թրասն առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ին համարժեք տնտեսական դաշինք

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հանդես է եկել Չինաստանի դեմ հակազդման նպատակով ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակի ստեղծման օգտին։ Այդ մասին նա հայտարարել է Թայբեյում Prospect Foundation վերլուծական կենտրոնի միջոցառումներից մեկի ժամանակ, որը ֆինանսավորվում էր Թայվանի իշխանությունների կողմից։

«Ինչ եմ ես ուզում տեսնել տնտեսական տեսանկյունից, դա ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակի զարգացումն է։ Երկրների միջև համակարգում, որոնք աջակցում են ազատությանն ու պատշաճ ազատ ձեռներեցությունը»,- ասել է Թրասը, որի ելույթը հրապարակվել է նրա պաշտոնական կայք էջում։

Թրասի խոսքով սառը պատերազմի ժամանակ Արևմուտքում գործում էր Բազմակողմ արտահանման վերահսկողության համակարգման կոմիտեն, որը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչպես պետք է ազատ աշխարհը հարաբերվի ԽՍՀՄ-ի հետ։ «Ես կարծում եմ, որ մեզ պետք է նման մի բան»,- նշել է բրիտանական կառավարության նախկին ղեկավարը։

Նրա խոսքով՝ դա կարող է լինել կազմակերպություն, որը կունենա նախարարների մակարդակով համապատասխան ներկայացվածություն և Չինաստանի նկատմամբ ընդհանուր քաղաքականություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են տեխնոլոգիաների արտահանումը, առևտուրն ու ներդրումները։ Թրասը նաև նշել է, որ «հիմա կան մի քանի երկրներ, որոնք կարող են միավորվել դրա շուրջ»։ Ըստ Թրասի՝ դրանք այն երկրներն, որոնք արդեն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ «Այդ խումբը ներառում է G7-ի և ԵՄ-ի երկրները, սակայն դրան կարող են անդամակցել նաև Հարավային Կորեան, Ավստրալիան և շահագրգիռ մյուս երկրները»,- հայտարարել է Լիզ Թրասը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Թայվան է այցելել երեքշաբթի՝ մայիսի 16-ի երեկոյան։ 1996 թվականից ի վեր այս կղզի սա բրիտանական կառավարության նախկին ղեկավարի առաջին այցն է։ Թրասը կղզի է ժամանել Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորի կարգավիճակում։ 

Ինչպես հայտնել է Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը, իր այցի ընթացքում Լիզ Թրասը կհանդիպի պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործարար ու գիտական շրջանակների հետ։ Ընդորում Թայվանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք Լիզ Թրասը կհանդիպի Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ։ Բրիտանական կաբինետի նախկին ղեկավարն այդ կղզում կմնա մինչև մայիսի 20-ը։

Լուսանկարը՝ REUTERS/Ann Wang

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter