Ուսանողները ստորագրահավաք են նախաձեռնել` ընդդեմ աղանդների
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ մայիսի 27-ին' ժամը 13.00-ին, հիմնադրամի երիտասարդական կենտրոնում (Աբովյան 50/5) կկազմակերպի ստորագրահավաք ընդդեմ աղանդների գործունեության:
Երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով կդիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Երիտասարդների վրդովմունքի առիթ է հանդիսացել օրերս «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդների և Հարավ-Արևմտյան թաղամասի սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի միջև տեղի ունեցած բախումը: Երիտասարդներն առաջարկում են կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ խնդրի կարգավորման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել