
Երևան-Դյուսելդորֆ-Երևան երթուղով չվերթեր՝ շաբաթական երկու անգամ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը մայիսի 18-ից մեկնարկել է Երևան-Դյուսելդորֆ-Երևան երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի հաղորդմամբ, նախատեսվում է շաբաթական 2 չվերթ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ընկերությունը խնդրում է այցելել flyone.am կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել