
Ադրբեջանն ականանետ է կիրառել Նորաբակում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ:
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել