HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը նշանակել է կառավարության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

Մեկնաբանություններ (2)

Ազատամարտիկ
Այ մարդ , բա ուր մնաց փոխենք որ փոխվենքը, էս աչքածակների համար էր էդ ամբողջ թատրոն թամաշան, թեպետ Արտեմ Ասատրյանը կարգին մարդա
Սամ
Բեգլարյանն էլ իր գործը լավ կանի, Դումանյանն էլա նորմալ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter