HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանին դիմելու համար միջնորդներ են փնտրում

Երեկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո պարզ դարձավ, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը մնալու է որպես շարքային պատգամավոր եւ գործադիրում պաշտոն չի ստանալու: Լուրը տարածվելուց անմիջապես հետո Սամվել Նիկոյանի կողմնակիցները, ովքեր ԱԺ են եկել հենց նրա օգնությամբ, ծանոթներ են փնտրում, որ Հովիկ Աբրահամյանի մոտ բարեխոսեն, որպեսզի մնան իրենց պաշտոններում:

ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ, բանը հասել է նրան, որ «բարեխոսներ» են ի հայտ եկել նաեւ Սամվել Նիկոյանի համար, որպեսզի վերջինիս հատկացվի Հովիկ Աբրահամյանի երկրորդ հարկի դահլիճի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակը, երբ նա զբաղեցնում էր շարքային պատգամավորեղած ժամանակ, ինչպես նաեւ տրվի ծառայողական ավտոմեքենա: Կռվախնձոր դարձած աշխատասենյակի առավելությունն այն է, որ ունի ընդունարան, դրա համար է Ս. Նիկոյանն այդ սենյակն ուզում:

Մինչդեռ շարքային պատգամավորները ծառայողական ավտոմեքենա ունենալու իրավունք չունեն:  Նման «արտոնությունից» կարող են օգտվել ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովի նախագահներն ու տեղակալները, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի օրերը եւս հաշված են, եւ առաջիկայում նա էլ պաշտոնանկ է արվելու:

Մեկնաբանություններ (1)

ARO
NIKOYANIN MICHNORDNER PETQ CHEN...NA KARGIN TXA E...ES ERKRUM LAV MARDKANC PASHTONNER CHEN TALIS...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter