HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն աջակցման մասին

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը՝ մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։

«Մենք ողջունում ենք հաղորդագրությունն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումը։ Կրկնում եմ, մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունը այդ խնդիրների լուծման բանալին է։ Երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք վարվում են, որտեղ էլ որ լինեն՝ Արլինգթոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում»,- նշել է նա։

Փաթելն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք այս հարցով «անդրկուլիսյան բանակցություններ» են ընթանում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ «Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ՝ կարող եմ ասել, որ պատճառներից մեկը, որ մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները նույնիսկ ահռելի ճնշման ժամանակաշրջանում, դա, իհարկե, մեր երկրների առաջ ծառացած մի շարք հարցերն են, որոնք մենք պետք է ողջ պատասխանատվությամբ, համապատասխան կերպով քննարկենք»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը։

Փաթելին նաև հարցրել են, թե արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել ռուսական կողմի հետ։ «Նա նախկինի պես լրջորեն ներգրավված է այդ գործում։ Ես չեմ անդրադառնա դիվանագիտական գծով կոնկրետ զանգերին։ Կրկնում եմ, մենք կառուցողական ենք համարում բանակցությունները, որոնք մայիսի սկզբին ընթացել են Արլինգթոնում»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ wallpaperflare.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter