HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հույս ունենք՝ Փաշինյանն ու Ալիևը կժամանեն Մոսկվա. Պեսկով

Կրեմլը  ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ շփումների մասին։ Նման հայտարարությամբ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։

«Հաջորդ շաբաթ, իրոք, մենք կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Մոսկվայում կկայանա և’ Եվրասիական տնտեսական համաժողովը, և’ Եվրասիական տնտեսական բարձր խորհրդի նիստը։ Մենք հույս ունենք, որ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ շփումների մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ՝ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին, Գրանադայում»,- հայտարարել էր վարչապետը՝ տեղեկացնելով, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter