
Կոտայքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում
Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվականից։
«Տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենան բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։
Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել