HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը տարածաշրջանի համար սպառնալիք է համարում Հայաստանի սրընթաց սպառազինումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից միլիոնավոր դոլարների սպառազինության գնումը նոր սպառնալիքներ է առաջացնում տարածաշրջանի համար։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ` Բաքվում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարանա Մադհուսուդհանանայի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը, շարունակվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները։ Նա նշել է, որ Հայաստանի սրընթաց սպառազինումը ստեղծում է նոր վտանգներ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ «եթե Հայաստանն իրոք խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչի համար է հարյուրավոր միլիոնների զենք գնում»։ Նրա խոսքով՝ «այդպիսի քաղաքականությունը տարածաշրջանի համար նոր սպառնալիքներ կբերի»։

Հնդկական «The Economic Times»-ն սեպտեմբերի վերջին գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին հրթիռներ ու զինամթերք մատակարարելու նշանակալի պատվեր է ստացել։ Ըստ կայքի՝ հայ-հնդկական միջկառավարական հաղորդակցության միջոցով սեպտեմբերին մի շարք պայմանագրեր են կնքվել Հայաստանին զենք-զինամթերք առաքելու վերաբերյալ։ 

Աղբյուրը նշում էր, որ չնայած պայմանագրերի արժեքը չի հանրայնացվել, դրանց մոտավոր գինը ավելի քան 20.000.000.000 ռուփի է։ 20 մլրդ ռուփին մոտավոր 245 մլն դոլար է։ Մատակարարումները կարվեն առաջիկա ամիսներին։

Հնդկական պարբերականի աղբյուրները հայտնել էին, որ Հայաստանին կատարվելիք առաքումները ներառում են «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), որոնք տեղական արտադրության են ու առկա են հնդկական բանակի սպառազինության մեջ։ Սրանք, ըստ «The Economic Times»-ի, առաջին անգամ են արտահանվելու։

Լուսանկարը՝ EPA File Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter