HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանն նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը:

«Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգևի ու բարեմաղթանքների համար` Լևոն Թոքմաջյանը նշել է, որ պարգևն իր համար անակնկալ էր և ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter