HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- ասված է հրամանագրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter