HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատներին` նրանց առաջարկով։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։

Ա. Հարությունյանն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter