HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համախմբվել Գայանե Հակոբյանի շուրջ». քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ  հայտարարություն են տարածել զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի գործի առիթով։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Մայիսի 17-ին լուրեր են պտտվել, թե 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Գայանե Հակոբյանը, առևանգել է քաղաքացի Աշոտ Փաշինյանին։

Այդ լուրերը շատ արագ հերքվել են այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ նման բան չկա։ 

Բայց և այնպես, բռնապետական համակարգերին բնորոշ ոճով, Գայանե Հակոբյանն արդեն երրորդ օրն է, ինչ զրկված է ազատությունից և հացադուլ է հայտարարել։  

Միաժամանակ իշխանության լծակներին տիրապետողների քարոզչամեքենան ատելության գրոհ է սկսել Գայանե Հակոբյանի և պատերազմում զոհված այլ տղաների ծնողների դեմ, որոնք ակտիվ քննադատում են իշխանություններին։ 

Այդ գործին են լծվել թե՛ հանրությանը քիչ թե շատ հայտնի որոշ դեմքեր, թե՛ կեղծ օգտահաշիվներով համակարգիչների հետևը թաքնված անհայտ անձինք (ֆեյքերի ֆաբրիկա), և սա «թվային բռնապետության» բնորոշ գործիքակազմ է։

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լրատվամիջոցներին հորդորում է չշրջանառել զոհվածի ծնողի դեմ ատելության քարոզը, ինչպես նաև լրատվամիջոցների սոցցանցային էջերում ջնջել հայհոյանքներ կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները։

Դա բխում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության և արհեստավարժության սկզբունքներից, այլև ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։ 

Ոստիկանությանը կոչ ենք անում հայտնաբերել ծնողի հանդեպ ատելության քարոզը կազմակերպողներին և իրականացնողներին։

Գործով դատավոր Ժորա Չիչոյանին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել և դադարեցնել Գայանե Հակոբյանի դեմ քաղաքական հետապնդումները։

Կոչ ենք անում հասարակությանը համախմբվել Գայանե Հակոբյանի շուրջ։

Զոհվածի ծնողի դեմ իրականացվող ատելության արշավը Հայաստանի հինգ տարիների բռնապետացման, մարդու իրավունքների պարբերաբար կոպիտ ոտնահարումների արգասիքն է, և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հետամուտ է լինելու այս հանցավոր բարքերին վերջ տալուն։ 

 

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

Ակն ընդ ական վավերագրողների համայնք

Քաղաքական Հայ ակումբ

Անվտանգություն և ժողովրդավարություն ՀԿ

Ճառագայթ ձախ խումբ

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն

Ճշմարտություն սերունդների համար

Այլընտրանքային նախագծերի խումբ

Որդիների Կանչ ՀԿ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter