
Ծառուկյանը կպաշտպանի «Սիվիլիթասին»
Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:
Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:
ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը:
Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել