HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 22-ից Արցախի բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային հետազոտությունները

ԱՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ մայիսի 22-ից նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները, պայմանավորված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների ներկրմամբ։

Ապրիլի 29-ից դադարել էին Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Այդ պատճառով բուժհաստատությունների ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել էր շուրջ 50 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 30 տոկոսի:

Սակայն վերջին օրերին դեղորայքի մատակարարումների վերականգնման շնորհիվ խնդիրը ժամանակավորապես լուծվել է, և այժմ հնարավոր է վերականգնել նաև պլանային միջամտությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter