HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գրեթե կես միլիոն թուրք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է արտասահմանում

Թուրքիայի ավելի քան 470 հազար քաղաքացի, Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին օրը, արտասահմանում ու երկրի հսկիչ անցագրային կետերում կատարել է իր քվեարկությունը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ` հայտարարել է TRT հեռուստաընկերությունը։ 

Թուրքիայի սահմաններից դուրս քվեարկել է 452 հազար քաղաքացի, իսկ օդանավակայանների, նավահանգիստների ու ցամաքային անցակետերի ընտրատեղամասերում՝ մոտ 19,5 հազար մարդ։

Մայիսի 20-ի առավոտյան աշխարհի 73 երկրներում բացվել էր 156 ընտրատեղամաս։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի սահմաններից դուրս, տեղադրվել է ավելի քան 3,4 հազար քվեատուփ։ 3,6 միլիոն քաղաքացի արտասահմանում կկարողանա մասնակցել ընտրություններին, ընդ որում մոտ 47 հազար թուրքեր, որոնք ծնվել են մինչև 2005 թվականի մայիսի 29-ը, կքվեարկեն առաջին անգամ։ 

Արտասահմանում քվեարկությունը կձգվի մինչև մայիսի 24-ը, չնայած որոշ երկրներում, կախված այնտեղ բնակվող թուրքերի թվաքանակից, ընտրություններն ավելի շուտ կավարտվեն։ Մինչև երկուշաբթի երեկոյան ընտրատեղամասերը կաշխատեն 15 երկրներում, որոնց թվում են Ադրբեջանը, Իսրայելը, Ղազախստանը և Ռուսաստանը։ 

Թուրքիայի բարձագույն ընտրական խորհուրդը ուրբաթ հրապարակել էր ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր ձայների 49,52 %-ը, նրա գլխավոր մրցակիցը՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը, իսկ երրորդ թեկնածուն՝ Սինան Օղանը՝ 5,17 %-ը։ Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար ձայների 50 %-ից ավելին։ Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի ամենաշատ թվով ձայները։

Լուսանկարը՝ REUTERS/Cagla Gurdogan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter