HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է գերտերությունների առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայի Հիրսոիմա քաղաքում հանդիպել է աշխարհի գերտերությունների առաջնորդների հետ։ Գագաթնաժողովի երկրորդ օրվա հանդիպումների մասին նա պատմել է իր երեկոյան ուղերձում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նա հանդիպել է Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Հնդկաստանի վարչապետների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Տեսանք, թե ինչպես Իտալիայի հետ մենք կարող ենք ուժեղացնել ռուսական օդային տեռորից կյանքերի պաշտպանության մեր հնարավորությունները։ <...> Մեծ Բրիտանիան շատ ակտիվորեն գործի է անցել Ուկրաինայի համար ժամանակակից կործանիչների մատակարարման գործին։ <...> Հավատում եմ, որ Հնդկաստանը կմասնակցի միջազգային կարգի վերականգնմանը, որոնք հիմնված են կանոնների վրա, ինչն անհրաժեշտ է բոլոր ազատ ժողովուրդների համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։ 

Նա նաև հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի և ողջ Եվրամիության ներուժի միավորումը։ «Օլաֆի հետ էլ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք արագացնել արդար խաղաղությունն Ուկրաինայի համար, ինչպես ուժեղացնել մեր համատեղ աշխատանքը «Յոթնյակի» շրջանակներում»,- հավելել է նախագահ Զելենսկին։ 

Շաբաթ գագաթնաժողովը կոմյունիկե էր տարածել, որտեղ կոչ էր արվում աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմի դեմ», ինչպես նաև պաշտպանել միջազգային սկզբունքներն ու ընդհանուր արժեքները։ BBC-ի ռուսական ծառայությունը նշել էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը քննադատել են փաստաթուղթը։ Ընդ որում, Չինաստանի քննադատությունը կապված էր այն մեղադրանքի հետ, որ G7-ի առաջնորդները կարծում են, որ Պեկինը արտահանման քաղաքականությունը կիրառում է իր արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից։ 

Կիրակի արդեն Վլադիմիր Զելենսկին հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Լուսանկարը՝ Susan Walsh/Pool/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter