HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Instagram-ը պլանավորում է գործարկել տեքստային հավելված, որը կմրցակցի Twitter-ի հետ

Instagram-ը պատրաստվում է գործարկել սեփական տեքստային հավելվածը, որը կմրցակցի Twitter-ի հետ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հիմա հավելվածը գտնվում է թեստավորման փուլում, որին ներգրավվել են անանուն հայտնի անձինք։

Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Լիա Հաբերմանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ, ենթադրաբար, նոր ծառայությունը Instagram-ից առանձին կլինի և կարող է գործարկվել արդեն հունիսին։ Նա նաև հրապարակել է հավելվածի վաղ տարբերակի սքրինշոթները։

Ինչպես գրում է Bloomberg-ը, ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Meta ընկերությունը, որին պատկանում է Instagram-ը, աշխատանքներ է իրականացնում «P92» կամ «Բարսելոնա» կոդային անվամբ տեքստային հավելվածի վրա։

2022 թվականի վերջին Twitter-ի ձեռքբերումից հետո Իլոն Մասկը սոցիալական ցանցում ներդրեց մեծ թվաքանակով նորամուծություններ, որոնց մեծ մասը դուր չեկան օգտատերերի մեծամասնությանը։ Դրա պատճառով մի շարք հայտնիներ հայտարարեցին հարթակից հեռանալու մասին։

Կոլաժը՝ makeuseof.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter