HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկու մամուլի ծառայությունը հերքում է. նախագահը չի հաստատել Բախմուտի գրավման լուրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բաց հանդիպման ժամանակ չի ճանաչել Բախմուտի գրավման նորությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Հիշեցնենք, G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Հիրոսիմայում հանդիպել էին ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները։ Բայդենի հետ շփման ժամանակ սրահում լրագրողներից մեկը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք Բախմուտը շարունակում է գտնվել ուկրաինական վերահսկողության տա, քանի որ ՌԴ-ն պնդում է, թե ամբողջությամբ գրավել է այն։ 

Զելենսկին պատասխանել է։ «Ես կարծում եմ, որ ոչ։ Այսօր Բախմուտը միայն մեր սրտերում է։ Դա ողբերգություն է։ Այնտեղ ոչինչ էլ չկա»։ 

Նիկիֆորովը պնդում է, որ Զելենսկին պատասխանել է հարցի միայն երկրորդ մասին։ Այսինքն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, «ես կարծում եմ, որ ոչ»-ը վերաբերվում է «ՌԴ-ն պնդում է, թե ամբողջությամբ գրավել է Բախմուտը» արտահայտությանը։ «Այդպիսով, նախագահը հերքել է Բախմուտի գրավման լուրը»,- գրել է Նիկիֆորովը։

Հիշեցնենք, ես ուշ երեկոյան, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր ուկրաինական Բախմուտ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողության մասին։ «Արտյոմովսկի մարտավարական ուղղությամբ (ուկրաինական Բախմուտի ռուսական անվանումը-խմբ.), «Վագներ»-ի գրոհային ջոկատների հարձակողական գործողությունների արդյունքում, զորքերի «Հարավային» խմբավորման հրետանու ու ավիացիայի աջակցությամբ, ավարտվել է Արտյոմովսկ քաղաքի ազատագրումը»,- ասված էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Դրանից ավելի վաղ, քաղաքի գրավման մասին հայտարարել էր նաև վագներականների ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Լուսանկարը՝ OLeg Petrasyuk/EPA-EFE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter