Աջակցության նամակ՝ Վարդան Օսկանյանին
Այսօր Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցության նամակ է հղել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Նամակում մասնավորապես ասվում է:
«Մտահոգությամբ հետևում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի և անձամբ Ձեր նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողություններին և վարկաբեկման փորձերին:
Անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում իրավապահ մարմինների նման աչառու գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների և ընդհանրապես հայկական պետականության համար:
Մենք համոզված ենք Ձեր ազնվության և օրինապաշտության մեջ: Դեպքերի ժամանակագրությունն ակնհայտորեն երևակում է գործի քաղաքական աստառը:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցություն է հայտնում Ձեզ և «Սիվիլիթաս» հիմնադրամին:
Զորակցելով Ձեզ այս հարցում' մենք նպատակ ունենք նպաստել ՀՀ-ում և Արցախում իրավական պետության կառուցմանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել