HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են երկկողմ համագործակցության ոլորտում գրանցած հիմնական առաջընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները ընդգծել են Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը ՀՀ տնտեսության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter