
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին
Մայիսի 22-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը:
ԱԳՆ հաղորդմամբ, այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել