
Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել Կուտականում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել