
Արցախի նախագահը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վերջինիս խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում։
Արցախի Ազգային ժողովը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ՀՀ վարչապետի պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել