Գերմանացիները փորեցին դանիացիների «գերեզմանը», պորտուգալացիները՝ հոլանդացիների
Յոահիմ Լյովի սաները ապացուցեին, որ իրենք միտված են միայն եւ միայն հաղթանակի, ու որքան էլ Դանիան ջանքեր գործադրեց, գերմանական մեքենայի հաղթարշավը կասեցնել չկարողացավ: 2-1, եւ Գերմանիան առաջին տեղով դուրս է գալիս «Եվրո-2012»-ի B խմբից, իսկ 1/4 եզրափակչում նրան սպասում է Հունաստանը: Փաստորեն, հույները պետք է քննություն հանձնեն, քանի որ հենց գերմանացիների հետ խաղում կերեւա նրանց իրական ուժը:
Դե իսկ պորտուգալացիները չխախտեցին բարի ավանդույթը եւ հերթական՝ 7-րդ հաղթանակը տարան հոլանդացիների նկատմամբ, որոնց մոտ, ըստ էության, բարդույթ է ձեւավորվում պիրենեյցիների նկատմամբ: Ռոնալդուի երկու պատասխան գնդակները վան դեր Վարտի գոլին Պորտուգալիային դուրս բերեցին 1/4, չնայած, եթե նույնիսկ խաղը ոչ-ոքի ավարտվեր, կամ նվազագույն հաշվով հաղթեր Հոլանդիան, կրկին պորտուգալացիներն էին դուրս գալու խմբից՝ շնորհիվ գերմանացիների հաղթանակի:
Այպիսով՝ «մահվան խմբում» իրավիճակը պարզվեց. Գերմանիան թաղեց Դանիայի հույսերը, իսկ Պորտուգալիան քանդեց հոլանդական պատի վերջին քարը: Վան Մարվեյկի ֆիասկոն արդարացում ունենալ չի կարող. աշխարհի փոխչեմպիոնները մրցաշարում վաստակեցին... 0 միավոր:
1/4 եզրափակչում կազմվեցին առաջին զույգերը՝ Չեխիա-Պորտուգալիա, Գերմանիա-Հունաստան: Ֆավորիտները, բնականաբար, B խմբի թիմերն են:
|
Գերմանիա |
3 |
3 |
0 |
0 |
5-2 |
9 |
|
Պորտուգալիա |
3 |
2 |
0 |
1 |
5-4 |
6 |
|
Դանիա |
3 |
1 |
0 |
2 |
4-5 |
3 |
|
Հոլանդիա |
3 |
0 |
0 |
3 |
2-5 |
0 |
Լուս.՝ Ռոնալդուն՝ գոլից հետո (AFP/Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել