HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ

Արդարադատության նախարարության և «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար: Նախագծերի ընդունումը տալու է հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու նպատակով: Այս մասին հաղորդում է արդարադատության նախարարությունը։

Նախագծերով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) և նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաև վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ: Անձի (թեկնածուի) կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունների ներառումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ուղղված է շահերի բախման հնարավոր դեպքերը վեր հանելուն, անձի անհրաժեշտ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելուն: 

Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են անձի ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները: 

Առաջարկվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ անձի՝ կարգապահական, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի նաև պահանջելու տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք անձի մասնակցությամբ առկա է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ 

Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter