HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պետք է ընտրենք պատերազմի և խաղաղության միջև»․ Գևորգ Պապոյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

«Այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնու՞մ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այս հողի վրա հայ ժողովրդի ապրելու իրավունքը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ըստ պատգամավորի՝ պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը, Հայաստանին տրվող հնարավոր աջակցության չափը․

-Խաղաղության գինը Արցախի հանձնո՞ւմն է,- հարցրեց լրագրողը։

«Ո՛չ, Դուք սխալ հասկացաք։ Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևորը։ Այսինքն՝ պետք է ընտրություն կատարել պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև։ Իմ կարծիքով՝ քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկանխության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների, կարծում ենք, որ պետք է շարունակել շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի, օրակարգում չկա այլ տարբերակ»,- նշեց նա։

Պապոյանի խոսքով՝ այսօրվա համար շատ կարևոր է Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պատերազմի, արտագաղթի բացառումը, արցախահայության իրավունքների հարցը, և արցախահայության՝ Արցախում ապրելու մշտականության հարցի լուծումը․

«Այս պահին կա երկու տարբերակ՝ խաղաղություն, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանություն և Հայաստան պետություն ունենալ, և կա մյուս տարբերակը՝ պատերազմ, Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլում, միգուցե նաև Հայաստանի անկախության կորուստ»,- նշեց իշխանական պատգամավորը։

Նրա կարծիքով՝ Հայաստանն այս վիճակին են հասցրել այն ուժերը, որոնք երկար տարիներ Արցախի հարցում բանակցել են տարածքները տալու մասին, Արցախն ու Հայաստանը թալանել են՝ միևնույն ժամանակ չհզորացնելով բանակն ու պետությունը։

«Այդ իրավիճակը բերել, հասցրել է Ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Եթե 20-25 տարում դու ոչինչ չես անում կամ անում ես շատ քիչ, ինչ հնարավոր էր անել, բնականաբար, էդպես կլինի։ 6.6 մլրդ դոլարի երկու տարում Լաչինում, Աղդամում և այլ տեղերում Ադրբեջանը ներդրում է արել, քանի միլիոն դրամի ներդրում էր արել Հայաստանն այդ տարածքներում։ Նախկին իշխանություններն են բերել, հասցրել դրան։ Ժամանակն է, որ ռեալ հասկանանք իրավիճակը և հանուն այս ժողովրդի, այս պետության որոշումներ կայացնենք»,- ասաց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter