HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Բեյրութում էլ են հայեր ապրում, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ»․ Գ․ Արսենյանը՝ Արցախի բնակչության մասին

«Որպես Գուրգեն Արսենյան՝ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումները։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում՝ նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը»,- մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը՝ ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք վճռական են ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել հարևանների հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն Արսենյանը համարում է քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը ՀՀ ժողովրդի առջև։

Հարցին անտեսվելու՞ է արցախցիների կարծիքը, քանի որ իրենք իրենց ապագան Ադրբեջանի կազմում չեն տեսնում, Արսենյանը պատասխանեց․ «Ես որպես ՀՀ պատգամավոր առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերի սպասարկմամբ, դա համար մեկ խնդիրն է, որի համար մենք գործում ենք։ Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են։ ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը»։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ Արցախում հայե՞ր չեն ապրում, ՔՊ պատգամավորը նշեց․

«Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ։ Պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի շահերի սպասարկումն է։ Բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջև, երբ մեր միտքն ու սիրտը սկսում է հակասել իրար։ Երբեմն ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին»,- ասաց նա։

Արսենյանը չվիճարկեց, որ Արցախի հայերի կյանքի ներկայի ու ապագայի հետ կապված այս քաղաքականությունը բերելու է բարդությունների․ «Մենք դա պատկերացնում ենք, բանակցությունների ընթացքում անընդհատ արծարծվում է երաշխիքների հարցը»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի նախագահի դժգոհություններին՝ Արսենյանն ասաց, որ դա Արցախի օրինական ղեկավարի գնահատականներ են այն իրավիճակին, որն այսօր ձևավորվել է։

«Ինքն ունի իր տեսակետը, երբ գնահատական է տալիս ՀՀ իշխանությունների գործունեությանը։ Մեր գործունեությունը իրականացնում ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջնական գնահատականը ձեռք բերած արդյունքներն են, և այդ արդյունքների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, որն արտահայտում են ընտրությունները»,- նշեց պատգամավորը։

Հարցին, թե 2021թ․ նախընտրական ծրագրում նշված էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի խնդիրը, ի՞նչ է արել իշխանությունը, Գուրգեն Արսենյանն ասաց․ «Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հետ կապված գործողությունները նույնն են, քննարկում ենք Ադրբեջանի հետ այդ դետալները նաև, որ հասցնենք էն երաշխիքներին և իրավունքների վերականգմանը, որի մասին խոսում ենք, ինչ վերաբերում է ԼՂ հայ բնակչության շահերին, դա ենք անում»։

Ըստ նրա՝ Փաշինյանի և Ալիևի քննարկումների օրակարգի մի դետալ էլ հանդիսանում է այդ տարածքներից տեղահանված բնակչության վերադարձը․ «Էն, ինչ գրել ենք ծրագրում, այդ պահին մեր ցանկություններն էին, ցանկանում էինք, փափագում էինք։ Էն, ինչ տեղի է ունենում, իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել»։

Մեկնաբանություններ (1)

Արցախցի
Արցախապայքւթյունը պետք է դուրս գա այս տարածաշրջանի և լնակվեն ճիշտ քաղաքականություն վարող պետությունում, մոռանալով իրենց ազգային պատկանելիությունը Կասեք, հո ցնդած չե՞ս։ Ոչ, ցնդած չեմ, քանի որ 30 տարվա ընթացքում արցախցի ավելի շատ է վիրավորվել Հ Հ֊ում 1915 թվականից ներգաղթած բնակիչներից Արցախցին երկու ճակատով չի կարող պայքարել։ Բավ է, օգնել արցախցուն թողնել այդ տարածքը, քանի որ ՀՀ֊բնակիչ լինելը արցախցուն համար կլինի անվերջ պայքար։ Արցախցին չի համակերպվի մի ժողովրդի տեսակի հետ, որը պիպուլիստ Նիկոլոն գերադասեց կորցրածը և արյունով հետ բերածից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter