HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է»․ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում այս նիստին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ կան օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված մոտ մեկ տոննա կոկաին տեսակի թմրանյութի գործով: Պատգամավորի դիտարկմամբ, թեև նախաքննական գաղտնիքից ելնելով մանրամասներ հնարավոր չէ ակնկալել, սակայն տեղեկատվության պակասը տարբեր խոսակցությունների տեղիք է տալիս: Մասնավորապես այն, որ թմրանյութերի ներկրողները հնարավոր է հովանավորվում են Կառավարության կամ քաղաքական թիմի կողմից:

Նշենք, որ 2.7 տոննա թմրանյութ էլ հայտնաբերվել էր Իտալիայում, և ըստ հաղորդագրությունների՝ պետք է տեղափոխվեր Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեպքն իրոք արտառոց է: Վարչապետը հայտնեց, որ ԱԱԾ-ն քիչ առաջ այդ գործով իրականացրել է առաջին ձերբակալությունը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է:

«Բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Գիտեք, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել: Ընդ որում, կարող է ներգրավված լինեն տարբեր մարդիկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը գոհացուցիչ համարեց բացահայտվող ծավալների աճը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 1 տոննա կոկաինի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ՝ թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով, և նա ձերբակալվել է։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականտերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։

«Մրգենի» ՍՊԸ-ի գրանցման հասցեն 2019-2020 թվականներին եղել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այն նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Միհրան Պողոսյանի հետ կապվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը, որին ժամանակին պատկանում էր Հայաստան բանանի ներմուծման մենաշնորհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter