HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աբովյանի ու հարակից գյուղերի առևտրականները դժգոհել են «Վայլդբերիզի» գործունեությունից

Պատգամավոր Կնյազ Հասանովին են դիմել Աբովյան համայնքի ու հարակից գյուղերի մանրածախ առևտրով զբաղվողները՝ դժգոհելով «Վայլդբերիզ» ընկերությունից, որտեղից օնլայն պատվերներով էժան ապրանքներ են գնում:

Ըստ պատգամավորի՝ հայ վաճառականները հարկեր են վճարում, ինչը թանկացնում է իրենց ապրանքի գինը: Մինչդեռ, ըստ գյուղացիների, «Վայլդբերիզ» ընկերությունը հարկեր չի վճարում Հայաստանում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերքեց պատգամավորի ունեցած տեղեկությունները՝ նշելով, որ «Վայլդբերիզը» Հայաստանի խոշոր հարկատուներից է: Առաջին եռամսյակի տվյալներով 20-րդ տեղում է:

Նախարարը նշեց, որ նախորդ տարի օրենսդրական փոփոխություններ են արել, որ էլեկտրոնային առևտրով զբաղվող միջազգային ընկերություններն ավելացված արժեքի հարկը վճարեն Հայաստանում, ինչը նախկինում չի եղել:

«Հիմա այդ առավելությունը չկա, հակառակ պատկերն ունենք: Այն ընկերությունները, որոնց մասին Դուք խոսում եք, Թուրքիայից և Չինաստանից ոչ այդքան թափանցիկ ճանապարհով, հարկային առումով, աշխատող ընկերություններ են»,- ասաց Վահան Քերոբյանը:

Կնյազ Հասանովն ասաց, որ տեղական աշխատողներն աշխատող են պահում, ընտանիքներ ունեն, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել:

Վահան Քերոբյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց, որ բիզնեսով զբաղվողը պետք է ունենա հաշվարկներ, գնահատի ռիսկերը: Եվ այն մարդիկ, ովքեր բիզնեսում իրենց տեղը չեն գտնում, կարող են աշխատել վարձու աշխատող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter