HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյանը անկլավների փոխանակման երկու տարբերակ է նշում

Պատգամավոր Ծովինար Վարդանյանն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց պարզաբանել օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ անկլավների վերաբերյալ հնչեցրած մտքերը, որ «քաղաքական շրջանակները» թեման չշահարկեն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեբախտաբար կամ դժբախտաբար անկլավների վերաբերյալ ոչ մի բան որոշված չէ:

«Պետք է արձանագրեմ, որ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հղում արեց 1999թ․ տարածքների փոխանակման փաստաթղթի հոդվածներից մեկին, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին: Ըստ վարչապետի՝ հարցը քաղաքական և իրավական կողմ ունի: Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը՝ փոխադարձաբար ճանաչում են անկլավների գոյությունը: Նա նշեց, որ Արծվաշենը պատկանել է Հայաստանին, և անկլավներ, որոնք այժմ Հայաստանի տիրապետության տակ են, պատկանել են Ադրբեջանին:

«Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված»,- նշեց Ն. Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ այս արձանագրումից հետո, երբ հայտարարվում է, որ փոխադարձաբար Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց՝ 29.8 հազ. և 86.6 հազ. քառակուսի կիլոմետր տարածքները, անկլավների մասն է առաջ գալիս:

Ասաց, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ այն անկլավը, որը գտնվում է երկրի սահմանների ներսում, մնում է այդ պետությանը, որը դրսում՝ այն պետությանը: Կամ կողմերից մեկը կարող է ասել, որ չի ուզում իր անկլավը մյուսների դիմաց, սակայն այդտեղ էլ քննարկման հարցեր կան:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցի հետ կապված դեռ լուծում, վերջնական տարբերակ չկա, հնչել են կարծիքներ, որոնցից ոչ մեկը չի մերժվել:

Վարչապետի դիտարկմամբ՝ հարցը պետք է դիտարկել պատերազմի կամ խաղաղության մեջ: Եթե խաղաղության տեսանկյունից են նայում՝ տեխնիկական է, պատերազմի ժամանակ՝ լուրջ հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter