
Փաշինյանը պնդում է՝ կարող է ապացուցել, որ Հայաստանի տարածքով միջանցք չի խոստացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ տարածաշրջանի ճանապարհների կոմունիկացիաների հարցին, հայտարարեց, որ ինքը երդվյալ ատենակալների ֆորմատով կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չի խոստացել: Ըստ Փաշինյանի՝ ապացուցելու պարագայում, ինքը որոշ նյութեր պետք է գաղտնազերծի:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին կգնա, եթե ընդդիմադիր գործիչները գան ու քննիչ հանձնաժողովում պնդեն, որ վարչապետն իրոք խոստացել է միջանցքի տրամադրում:
«Ես մի քիչ կդիմադրեմ, բայց եթե ասեն՝ չէ, տեսե՛ք ժողովուրդ, հերթական անգամ, ես իմ ձեռքով կապաակտիվացնեմ և կապացուցեմ»,- հայտարարեց Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել